Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ազգային պատկերասրահ» փառատոնի հերթական համերգը

«Ազգային պատկերասրահ» փառատոնի հերթական համերգը
24.06.2015 | 17:13

Հունիսի 24-ին, ժամը 19.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հերթական համերգը: Կամերային երաժշտության երեկոն հայ արվեստասեր ունկնդրին կներկայացնեն միջազգային մրցույթի դափնեկիրներ Հասմիկ Վարդանյանը(թավջութակ) և Նարա Ավետիսյանը (դաշնամուր, ԱՄՆ): Ծրագրում`Ֆ. Շոպեն, Յ. Բրամս, Դ. Շոստակովիչ, Ջ. Սոլիմա:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ